National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.05.2021
Քննարկվեցին «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 4

Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում:

Նախաձեռնությամբ սահմանվում եւ ընդլայնվում է քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը` ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար ու միջազգային կազմակերպություններում նշանակալի գործառույթներ իրականացնող, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց: Առաջարկվում է վերոնշյալ անձանց դիտարկել որպես փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշ` ձեռնարկելով դրա համար օրենքով սահմանված միջոցառումները:

Հստակեցվում է «զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորում» հասկացությունը, ԿԲ իրավասությունների շարքից հանվում է կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները կասեցնելու իրավասությունը, այն վերապահվում է ֆինանսական  դիտարկումների կենտրոնին:
 

«Լրացուցիչ կարգավորման են ենթարկվում քրեական հետապնդման մարմիններին  տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները»-եզրափակեց Ներսես Երիցյանը:

Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Նրա խոսքով` հանձնաժողովում հնչել են առաջարկներ, որոնց մի մասն արդեն ընդունվել է: Սողոմոնյանը կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am